‘
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբի մարզական տնօրենի պաշտոնում կարող է փոխարինել Անտերո Էնրիկեին:
«Շատ լավ հարաբերություններ ունեմ Վենգերի հետ: Նա հիանալի մարզիչ է, ով շատ լավ տիրապետում է ֆուտբոլի յուրաքանչյուր մանրուքին: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ մենք մարզական տնօրեն ունենք՝ հանձին Անտերո Էնրիկեի, ում ես լիովին վստահում եմ: Անտերոն կշարունակի աշխատել մեզ հետ»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է մեջբերում L’equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի մասնագետը Դոհայում գաղտնի հանդիպել է ակումբի նախագահին:
‘