‘
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին, որը ՖԻՖԱ-ն շնորհում է տարվա լավագույն ֆուտբոլիստին։
-Ինձ համար Գրիզմանը «Ոսկե գնդակի» հավակնորդներից է։ Իսպանիայի առաջնությունում նա Մեսսիին և Ռոնալդուին շատ չի զիջում։ Անտուանն առաջընթաց է գրանցում և Եվրոպայի առաջնությունում խփած 6 գոլն ու գոլային փոխանցումները տպավորում են։ Վիճակագրությունից չես փախնի։
Ավարտված մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին, բազմաթիվ կարևոր գոլեր է խփել «Ատլետիկոյի» համար․ ինչո՞ւ նա չի կարող ստանալ «Ոսկե գնդակը»,-ասել է Վենգերը։
‘