‘
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը տեղեկացրել է, որ «Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի լոնդոնյան ակումբ։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Վարդին բուժզննում է անցել «Արսենալում», իսկ հետո անորոշ ժամանակով հետաձգել է պայմանագրի կնքումը։
«Այս պահին Վարդին «Լեսթերի» ֆուտբոլիստ է։ Որքանով ես եմ տեղյակ, նա մնալու է «Լեսթերում»»,-Վենգերի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը։
«Լեսթերի» փոխնախագահ Այվատ Շրիվադանապրաբխան էլ հայտարարել է, որ «Արսենալը» պատրաստ է վճարել 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում առկա հրաժարագինը, սակայն մեծ է հավանականությունը, որ Վարդին չի հեռանա Անգլիայի գործող չեմպիոնի կազմից։
‘