‘Վենգեր. Կներե՛ք, որ ես մինչ այսօր այստեղ եմ’

2621

‘

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի Սուպերգավաթում «Չելսի»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է լրագրողների հետ: Ֆրանսիացի մասնագետը ներողություն է խնդրել լրագրողներից այն բանի համար, որ մինչ այժմ գլխավորում է անգլիական ակումբը.

«Կներե՛ք, որ ես մինչ այսօր այստեղ եմ: Ես հասկանում եմ, որ դուք ցանկանում էիք սպանել ինձ, բայց ես ողջ մնացի: Երբ մենք մասնակցում էինք Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը, բոլորն ասում էին, որ դա ոչինչ է, քանի որ մենք ոչ մի տիտղոս չենք նվաճել: Այժմ, երբ մենք գավաթակիր ենք դարձել, բոլորը միաբերան նշում են, թե ինչու մեք չենք մասնակցում Չեմպիոնների լիգային:

Սա նորմալ երևույթ է, սակայն ես ցանկանում եմ զբաղվել միայն իմ աշխատանքով և դա անեմ այնքան լավ, որ հաղթեմ բոլոր մրցասպարեզներում»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Goal-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Don Balon. Բեյլը Մոդրիչին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»’
Հաջորդ հոդվածը‘The National. Մխիթարյանի նշանակությունը ՄՅՈւ-ի համար աստիճանաբար մեծանում է’