‘
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի միջև կայանալիք առաջիկա խաղի մասին:
«Երկու թիմերն էլ գերազանց են սկսել մրցաշրջանը: Այնպես որ խաղը հոգեբանական մեծ ազդեցություն կունենա: Հաղթողն անհապաղ կհռչակվի Անգլիայի չեմպիոնի տիտղոսի ֆավորիտ:
Չնայած խոսել այդ մասին դեռ վաղ է: Ինձ համար հետաքրքիր կլինի հետևել այդ խաղին: Ցանկանում եմ տեսնել ուժեղ և թույլ կողմերը»,- Mirror-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:
‘