‘Վենգեր. Չեմ կարծում, որ ճիշտ է ՉԼ-ին ԵԼ-ի միջոցով որակավորվելը’

1379

‘

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Տոտենհեմին» պարտվելուց հետո հայտարարել է, որ իր թիմը չի դադարի պայքարել Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար:

«Ֆուտբոլն այնպիսի խաղ չէ, որում կարելի է անջատվել երեք խաղով, որպեսզի միանաս մեկ հանդիպմանը: «Մանչեսթեր Յունայթեդը» նման որոշում է կայացրել, երբ նրանք կիսաեզրափակչում էին:

Երկար ճանապարհ ունենք դեպի այդ փուլ, այդ պատճառով պետք է պայքարենք քառյակում ընդգրկվելու համար:

ՉԼ-ին ԵԼ-ի միջոցով որակավորվելու երկրպագուն չեմ: Ինձ թվում է, որ դա սխալ է: Սակայն եթե կա այդպիսի հնարավորություն, պետք է փորձենք: Սակայն առաջնայինը Պրեմիեր լիգան է»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

‘

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. «Նյուքասլ» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0. Մոուրինյոյի թիմն անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար․ Հայտնի է Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը’