‘Վենգեր. Սանչեսն ու Օզիլը հունվարին չեն հեռանա «Արսենալից»’

1465

‘

Կիսապաշտպան Մեսութ Օզիլն ու հարձակվող Ալեքսիս Սանչեսը չեն հեռանա «Արսենալից» հունվարին, չնայած` նրանց պայմանագրերն ավարտվում են 2018 թվականի ամռանը:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը.

«Նրանք մնում են: Ես այս մասին ամեն օր չեմ մտածում, քանի որ նրանք թիմում են և պետք է ներդնեն իրենց ողջ ուժերը` հանուն ակումբի: Օզիլն ու Սանչեսը կմնան մինչև առաջնության ավարտը: Այս որոշումը կայացվել է դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Եթե ոչ մի անհավանական բան տեղի չունենա, նրանք կմնան թիմում»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «The Sun»-ը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսը 10 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Մեսութ Օզիլի ակտիվում 10 հանդիպում կա, 1 գոլ և 3 գոլային փոխանցում:

‘

Նախորդ հոդվածը‘«Լեսթերը» հաղթել է «Տոտենհեմին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Sport.es. Նեյմարը կարող է 2 տարվա ազատազրկման ենթարկվել’