‘
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ վախենում է այն պահից, երբ ստիպված կլինի ավարտել կարիերան:
«Վախենում եմ կարիերաս ավարտելու օրվանից: Որքան երկար եմ ուսումնասիրում իրավիճակը, այնքան լավ եմ հասկանում, թե որքան դժվար է լինելու ազատվել այս կախվածությունից:
Խոսել եմ Ֆերգյուսոնի հետ` վերջինիս հեռանալուց հետո: Մարզիչն ապրում է խաղից խաղ` հույս ունենալով, որ իր թիմը հաղթանակ կտանի յուրաքանչյուր հաջորդ հանդիպմանը: Այդ ամենի բացակայությունը դատարկության մեծ զգացում կառաջացնի»,-Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:
‘