‘
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի՝ իրենց թիմ տեղափոխությունից հրաժարվելը։
-Ինչքան հասկանում եմ՝ Վարդին մնում է «Լեսթերում»։ Ակումբն արդեն այդպիսի հայտարարություն է արել։ Այո, մենք հետաքրքրված էինք Վարդիի ծառայություններով, բայց ոչ ավելին։ Ջեյմին որոշել է մնալ «Լեսթերում», այնպես որ հաջողություն եմ մաղթում նրան։ Դա նրա որոշումն է, որը պետք է հարգել,-ասել է Վենգերը։
Հիշեցնենք, որ «Արսենալն» ակտիվացրել էր Անգլիայի հավաքականի հարձակվողին գնելու իր իրավունքը և պատրաստ էր 20 միլիոն ֆունտ վճարել, սակայն Վարդին երկարաձգել է պայմանագիրը Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոնի հետ։
‘