‘Վենեսուելայի գլխավոր դատախազը Մադուրոյին ահաբեկչության մեղադրանք է ներկայացնում’

1468

Ապրիլից Վենեսուելայում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 74 մարդ, հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգա Դիասը:

Դատախազի խոսքով՝ 1413 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 1138 քաղաքացիական անձ և  իրավապահ մարմինների 275 աշխատակից: Գերատեսչությունը կալանքի 23 օրդեր է տվել, կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդել է Union ռադիոնկայանը:

Դիասն ընդգծել է, որ բողոքի ցույցերի մասնակիցների մահվան դեպքերը պետք է դիտարկել որպես սպանություն և ուժի անհամաչափ կիրառում: «Վենեսուելայում չկա օրենքի գերակայություն, իշխում է ահաբեկչությունը»,- հայտարարել է գլխավոր դատախազը: Նա հայտարարել է, որ իշխանությունը փորձում է վախեցնել ժողովրդին, և հիշեցրել է՝ «Իշխանության կառույցները չեն կարող օգտագործվել որպես սպառնալիք հանրության դեմ»:

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ ոստիկանությունը և զինվորականները ձերբակալել են 3200 ցուցարարների, ընդ որում՝ 1300 մարդ մինչ օրս փակի տակ է: Շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին Բրազիլիայում քաղաքական ապաստան խնդրող վենեսուելացիների թիվն աճել է 30 անգամ՝ 2017 թ. սկզբից հասնելով մինչև վեց հազարի:

Փոխանցում է newsru.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ղազախստանի մայրաքաղաքի օդանավակայանն անվանակոչվել է ի պատիվ Նազարբաևի’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես դեսպանն ասաց, որ սխալ տեղ են ելք փնտրում’