‘Վենեսուելայի ընդդիմությունը զգուշացնում է սահմանադրական կարգի հնարավոր խախտման մասին ‘

588

Վենեսուելայի ընդդիմությունը Ամերիկյան պետությունների լիգային զգուշացրել է երկրում սահմանադրական կարգի հնարավոր խախտման մասին այն դեպքում, եթե խորհրդարանի ղեկավար Դիոսդադո Կաբելյոն հունվարի 10-ին իր վրա չվերցնի երկրի ղեկավարի պարտավորությունները, քանի որ նախագահ Ուգո Չավեսն ի վիճակի չէ մասնակցել այդ օրը նախատեսված երդմնակալության արարողությանը:

Այս մասին ըստ РИА-Новости-ի, տեղեկացնում են մեքսիկական լրատվամիջոցները:

Չավեսը բուժման նպատակներով Կուբայում է գտնվում, եւ իշխանութան ներկայացուցիչներն արդեն հայտարարել են երդմնակալության արարողության հետաձգման հավանականության մասին: Մինչդեռ, ըստ Վենեսուելայի սահմանադրության, եթե նախագահն ի վիճակի չէ մասնակցել երդմնակալության արարողությանը, նրա պարտականությունների կատարումն անցնում է խորհրդարանի ղեկավարին:

Ընդդիմությունը, հղում անելով այս դրույթին պնդում է, որ ցանկացած շեղում դրանից լուրջ վնաս կհասցնի սահմանադրական կարգին:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ ընդդիմությունը դիմել է գերագույն դատարան՝ Չավեսի առողջական վիճակը քննելու նպատակով հատուկ բժշկական հանձնաժողով կազմելու խնդրանքով:

 

Նախորդ հոդվածը‘Թուրք զինվորականները 12 քուրդ զինյալների են սպանել ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ Ոստիկանություն. Ընտրողների թիվը 6 ամսվա ընթացքում աճել է 25 հազարով ‘