‘
Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը ճանաչել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ ընդդիմության ձեռնարկած գործընթացի առաջին փուլը. Մադուրոյի հակառակորդներին հաջողվել է երկրի բոլոր նահանգներում հավաքել ընտրողների 1 %-ի ստորագրությունները: Այժմ նրանք պետք է աշխատեն ստանալ վենեսուելցի ընտրողների 20 %-ի աջակցությունը և հավաքել 4 մլն ստորագրություն:
Նիկոլաս Մադուրոն ընտրվել է 2013 թ. վեց տարի ժամկետով:
Վենեսուելայում ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով ամենօրյա օգտագործման ապրանքների խիստ դեֆիցիտ է, խանութների վաճառասեղանները դատարկ են, ամենաանհրաժեշտ ապրանքների համար հսկայական հերթեր են գոյանում:
Կառավարության քննադատները Մադուրոյին մեղադրում են տնտեսությունը կառավարելու անկարողության մեջ: Մադուրոն, իր հերթին, տնտեսական ճգնաժամի համար մեղադրում է խոշոր գործարարներին և ԱՄՆ իշխանություններին:
Փոխանցում է BBC-ն:
‘