‘Վենեսուելայի նախագահը բացատրություններ է պահանջում’

2561

‘

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բացատրություններ է պահանջել ԿՀՎ տնօրենի՝ հարավամերիկյան այդ երկրի գործերին միջամտելու վերաբերյալ վերջերս արված հայտարարությունների համար:

Telesur հեռուստաալիքը նշում է, որ խոսքը Մայք Փոմփեոյի մասին է, որը հայտարարել է, թե պետք է խորհրդակցել Կոլումբիայի և Մեքսիկայի հետ ՝ «Վենեսուելայի համար լավագույն արդյունքի հասնելու» համար:  Հիշեցնենք, որ Վենեսուելայում ապրիլից ի վեր չեն դադարում  բողոքի զանգվածային ցույցերն ընդդեմ Մադուրոյի, որոնք արդեն 100 մարդու կյանք են խլել:

«Ես պահանջում եմ, որ բավարար պարզեցում մտցվի ԿՀՎ տնօրենի հայտարարության կապակցությամբ, և պահանջում եմ իրեն համաշխարհային առաջնորդ համարող նախագահ Թրամփի կառավարությունից, որ նրանք պարզաբանեն ԿՀՎ տնօրենի հանդուգն, նվաճողական խոսքերը»,- ասել է Մադուրոն:

Ավելի վաղ Կարակասի կողմից ԿՀՎ-ի հետ նմանօրինակ դիվերսիոն գործողությունների մեջ մեղադրվող Մեքսիկայի և Կոլումբիայի դիվանագիտական գերատեսչությունները հերքել են Վենեսուելայի կողմից ներկայացված պահանջները և հայտարարել, որ ոչ մի գործողություն չեն նախատեսում այդ երկրի դեմ:

Հուլիսի 30-ին Վենեսուելայում ազգային սահմանադրական ժողովի ընտրություններ են անցկացվելու: Սահմանադրական ժողովը պետք է զբաղվի սահմանադրության փոփոխություններով, որոնց նախագիծը, ենթադրվում է, կդրվի համընդհանուր հանրաքվեի: Ընդդիմության կարծիքով՝ խոսքը վերաբերում է սահմանադրության խախտմանը, իսկ սահմանադրական ժողով պետք է հրավիրվի ոչ թե նախագահի, այլ հանրաքվեի միջոցով:

Փոխանցում է ria.ru-ն:

 

‘

Նախորդ հոդվածը‘Պատասխան Պենտագոնին. Էրդողանը չի հասկանում, թե ԱՄՆ-ն ինչու է խառնվել իրար’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային վավերացման ձեւաթուղթը (ապոստիլ) կտրամադրվի միայն անգլերեն’