‘
Վենեսուելայի իշխանությունները որոշել են կրճատել բյուջետային ծախսերը՝ սկսած նախագահի աշխատավարձից: Այդ մասին, Wall Street Journal-ի փոխանցմամբ, հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Նախագահը նշել է, որ նավթի գների անկումը վատ բան չի համարում: Նրա խոսքով՝ այս իրավիճակից կարելի է օգուտ քաղել, մասնավորապես՝ հրաժարվել չափազանց մեծ ծախսերից:
Աշխատավարձերի կրճատումը կվերաբերի այդ թվում նաեւ նախարարներին եւ պետական ընկերությունների ղեկավարներին: Թե որքանով կկրճատվեն աշխատավարձերը՝ չի նշվում:
‘