‘Վենեսուելայի նախագահը մեկնել է Կուբա՝ վիրահատվելու’

593

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն այսօր առավոտյան մեկնել է Հավանա՝ անցյալ շաբաթ հայտնաբերված չարորակ ուռուցքը վիրահատությամբ հեռացնելու նպատակով: Այդ մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասըը «Թվիթերի» իր էջում:  Կիրակի Ազգային ասամբլեայի պատգամավորները բանաձև են ընդունել, որը Չավեսին թույլ է տալիս վիրահատության ընթացքում բացակայել երկրից: Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարը պետք է խորհրդարանից թույլտվություն ստանալ բոլոր այն դեպքերում, երբ նրա արտասահմանյան ուղևորությունները հինգ օրից ավելի են տևում:

Անցյալ տարվա կեսերից Վենեսուելայի 58-ամյա նախագահը, որի մոտ ուռուցք էր հայտնաբերվել, երեք անգամ վիրահատվել է  Կուբայում: Նա նաև մի քանի անգամ քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի կուրսեր էր անցել, որոնցից հետո հայտարարել էր, թե լրիվ առողջացել է: 

Նախորդ հոդվածը‘Երթ նվիրված մարդու իրավունքների օրվան (Ֆոտաշարք)’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Սաքունց. Իշխանությունները սեփական գործելակերպի հիմքում տեսնում են մարդու իրավուքների խախտումները’