‘Վենեսուելայի սահմանադիր ժողովն իրեն հայտարարել է իշխանության գլխավոր մարմինը’

2296

‘

Վենեսուելայի ազգային սահմանադիր ժողովն ընդունել է հրամանագիր, ըստ որի՝ երկրի իշխանության որևէ ճյուղ չի կարող խոչընդոտել իր կողմից ընդունված որոշումները, տեղեկացնում է El Universal թերթը: Հրամանագիրն ընդունվել է նախորդ օրը, դրա մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:

«Այդ օրենքը հզոր գործիք է՝ բռնությունը, ատելությունը, անհանդուրժողականությունը խեղդելու համար»,- սահմանադիր ժողովի նախագահ Դելսի Ռոդրիգեսի խոսքն է մեջբերում պարբերականը:

Փոխանցում է Interfax-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Բախումներ Քենիայում ընդդիմության և ոստիկանների միջև’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում կկառուցվի նոր մեծ չինական դեսպանատուն’