‘
Վենեսուելայի ոստիկանությունը երկու ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալել է գրեթե 3 հազար հոգու, այսօր հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով տեղացի իրավապաշտպաններին:
«Foro Penal» հասարակական կազմակերպության տվյալներով՝ դեռևս ձերբակալված է մնում նրանցից 1 351-ը:
Նախօրեին Կարակասում բողոքի ցույցի է դուրս եկել մոտավորապես 2 հազար մարդ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել:
Վենեսուելայում ցույցերն սկսվել են 2017 թ. ապրիլի 1-ին: Այս ընթացքում ցույցերում սպանվել է 60 մարդ, նրանցից շատերը՝ հրազենային վիրավորումից:
Փոխանցում է ria.ru-ն:
‘