‘Վենեսուելայում նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն շատ սեղմ ժամկետներում’

630

Վենեսուելայի կոմունիստական կուսակցությունը հավանություն է տվել երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Նիկոլաս Մադուրոյի՝  ապրիլի 14-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրվելուն, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները տեղական ժամանակով՝  9:00-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել, որում Նիկոլաս Մադուրոն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում:

Երկրի ղեկավարի պաշտոնի հավակնորդների առաջադրման համար Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը ընդամենը 2 օր է հատկացրել՝ մարտի 10-ը և 11-ը: Նախընտրական արշավը նույնպես սեղմ ժամկետներում կանցկացվի՝ ապրիլի 2-11-ը:

Նախորդ հոդվածը‘Խերարդ Պիկե. Առանց Վիլանովայի, ինչպես նվագախումբը՝ առանց դիրիժորի’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացիների արկածները Հռոմում շարունակվում են’