‘
Վենեսուելայի կառավարությունը երկրում ԱՄՆ ներկայացուցչին է փոխանցել տվյալներ, որոնք ստացվել են մահափորձի նախաքննության ընթացքում, և խնդրել է համագործակցել:
BTB հեռուստատեսության տվյալներով՝ Վենեսուելայում ԱՄՆ գործերով ժամանակավոր հավատարմատար Ջեյմս Սթորիի հետ հանդիպել են Վենեսուելայի գլխավոր դատախազը և ԱԳՆ ղեկավարը: Նրանք քննարկել են Օսման Դելգադո Տաբոսկիի հարցը, որն ապրում է Մայամիում, և որին Վենեսուելայի իշխանությունները համարում են Մադուրոյի դեմ մահափորձի կազմակերպման պատասխանատուն:
«Վենեսուելան մտադիր է պահանջել արտահանձնել այդ քաղաքացուն»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը:
Փոխանցում է Interfax-ը:
‘