‘
Վենեսուելայի արտաքին քաղաքական գերատեսչությունը անցանկալի անձ է հայտարարել Գերմանիայի դեսպան Դանիել Քրիներին:
Պատճառը, ինչպես նշված է ԱԳՆ հայտարարության մեջ, այն է, որ գերմանական դիվանագիտական առաքելության ղեկավարը «մշտապես միջամտում է Վենեսուելայի ներքին գործերին»:
Դանիել Քրիներին 48 ժամ է տրվել՝ Կարակասից հեռանալու համար:
Պաշտոնական Բեռլինն այդ քայլն անվանել է «անհասկանալի»:
Իշխանությունների քաղաքական դեմարշը մեկնաբանել է ընդդիմության ղեկավար Խուան Գույադոն: «Նրանք սպառնում են Գերմանիային՝ Եվրոպայի հիմնասյուներից մեկին, այն երկրին, որն աջակցում է Վենեսուելային՝ մարդասիրական օգնություն է ցուցաբերում: Պետք է, որ Վենեսուելայի հասարակությունն իմանա այդ մասին: Իշխանությունները ոչ միայն արգելափակում են մարդկանց համար ամենաանհրաժեշտ ապրանքների մատակարարումը, նրանք ոչ միայն այրում են բեռները, նրանք նաև սպառնում են նրանց, ովքեր օգնում են մեր երկրին»:
Հաղորդվում է, որ բարձրաստիճան դիվանագետին երկրից արտաքսելու պատճառ է դարձել այն փաստը, որ շաբաթվա սկզբին Քրիները, ԵՄ-ի, Լատինական Ամերիկայի այլ երկրների և ԱՄՆ-ի գործընկերների հետ միասին, Կարակասի միջազգային օդանավակայանում դիմավորել է Խուան Գուայդոյին, երբ նա վերադառնում էր արտասահմանյան շրջայցից:
Փոխանցում է euronews-ը:
‘