‘
Վենեսուելայի հազարավոր քաղաքացիներ հատել են Կոլումբիայի հետ սահմանն այն բանից հետո, երբ Վենեսուելայի իշխանությունները 12 ժամով բացել են այն, որպեսզի մարդիկ կարողանան սննդամթերք և դեղորայք գնել:
Վենեսուելան Կոլումբիայի հետ սահմանը փակել էր 2015 թ. օգոստոսին, քանի որ, ըստ իշխանությունների՝ մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը նպաստում էր հանցավորության աճին:
Կոլումբիայի սահմանամերձ Կուկուտա քաղաքի իշխանությունների գնահատմամբ՝ սահմանը հատել է մոտավորապես 16 հազար մարդ:
Վենեսուելայում տնտեսական ճգնաժամ է, որը հաճախ կապված է նավթի գների անկման հետ: Խանութները հիմնականում դատարկ են, իսկ ապրանք լինելու դեպքում հսկայական հերթեր են գոյանում: Փոխանցում է BBC-ն:
‘