‘
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մտադիր է հանրաքվե անցկացնել Սահմանադրական ասամբլեա ստեղծելու մասին, որը պետք է փոխարինի ներկայիս ազգային խորհրդարանին:
Մադուրոյի մտահղացման համաձայն՝ նոր օրենսդիր մարմինը օժտված կլինի երկրի սահմանադրությունը փոխելու լիազորություններով:
Գործող խորհրդարանում ընդդիմությունը մեծամասնություն է կազմում և Մադուրոյին կոչ է անում հրաժարական տալ: Նրանք հանդես են գալիս Մադուրոյի առաջարկած փոփոխությունների դեմ՝ համարելով, որ դրանց գլխավոր նպատակը նախագահի ձեռքում իշխանությունը կենտրոնացնելն է:
Քաղաքական պայքարը Վենեսուելայում ծավալվում է չդադարող բողոքի ցույցերի ֆոնին: Նախագահի կողմնակիցներն, իրենց հերթին՝ ընդդիմությանը մեղադրում են պետական հեղաշրջման փորձեր կազմակերպելու մեջ:
Փոխանցում է BBC-ն:
‘