‘
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մշակել է, այսպես կոչված՝ «ճագարների պլան»՝ դիմակայելու այն տնտեսական պատերազմին, որը, նրա կարծիքով, սանձազերծվել է իր երկրի դեմ իմպերիալիստների կողմից:
Մադուրոն կոչ է արել ճգնաժամում հայտնված վենեսուելացիներին ճագար պահել և այն օգտագործել որպես սննդամթերք: Նախագահը պետական հեռուստատեսությամբ ներկայացրել է իր «ճագարների պլանը» և հայտարարել, որ այն ընտրվել է նաև այն պատճառով, որ «ճագարները ճագարների պես բազմանում են»:
Ընդդիմադիր ճամբարի քաղաքական գործիչներից մեկը Մադուրոյի պլանը «անհաջող կատակ» է անվանել:
Փոխանցում է BBC-ն:
‘