‘
Կիրակի օրը Վենեսուելայում անցկացված, այսպես կոչված՝ «ժողովրդական» հանրաքվեի քվեարկության ընթացքում առնվազն մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են:
Հանրաքվեն կազմակերպել էր երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընդդիմությունը հանդիսացող քաղաքական ուժերի «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» դաշինքը:
Ժողովրդական հանրաքվեն անցկացվել է նաև այն նպատակով, որպեսզի հասարկության նշանակալի մասը ցույց տա իր վերաբերմունքը Սահմանադրական ասամբլեայի ընտրություններին, որոնք կայանալու են հուլիսի 30-ին:
Գործող իշխանությունների ամենասուր քննադատներից մեկը՝ Լեոպոլդո Լոպեսը, կալանքի տակ է: Նրա կինը՝ Լիլիան Տինտորին այսպես է ձևակերպել իր որոշումը. «Այո՛, այո՛, այո՛՝ ազատությանը: Այո՛՝ ժողովրդավարությանը: Այո՛՝ մարդու իրավունքները հարգելուն: Այո՛՝ այն ճանապարհին, որը քաղաքացիները կընտրեն երկրի և հասարակության զարգացման համար»:
Մադուրոյի կողմնակիցները հուլիսի վերջին ընտրություններ անցկացնելու գաղափարից չեն հրաժարվում և հանրաքվեն դիտարկում են որպես պաշտոնական քվեարկության նախերգանք:
Փոխանցում է euronews-ը:
‘