‘Վենետիկյան բիենալեի «Ոսկե առյուծը» Հայաստանինն է’

1272

Հայաստանի ազգային տաղավարը արժանացել է Վենետիկյան բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:   

«Հայաստանի համար խորհրդանշական՝ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը իր տաղավարը նվիրում է հայկական սփյուռքի նկարիչներին»,- երկրի կառավարության այսպիսի ուղերձ է ներկայացնում հայկական տաղավարը:

Տաղավարը կոչվում է Armenity (Հայություն): Ֆրանսերեն Arménité բառից սերող անգլիականացված բառը հասկացություն է, որ նկարագրում է ցեղասպանությունը վերապրած մարդկանց երեխաներին եւ թոռներին: Նրանք սփռվել են աշխարհով մեկ: Բայց նրանք բոլորը պահպանել են իրենց կապը հայոց լեզվի, պատմության, մշակույթի ու ավանդույթների հետ: 

Տաղավարը տրվել է հայկական սփյուռքին: Անկախ իրենց ծննդավայրից՝ այս նկարիչները մշտապես ուսումնասիրում եւ վերագտնում են իրենց համար armenity բառը:

Տաղավարի համար հաջողվել է գտնել իր գեղեցկությամբ եւ նշանակությամբ բացառիկ մի վայր՝ հայկական Սուրբ Ղազար կղզին, կամ, ինչպես վենետիկցիներն են այն կոչում՝ Սան-Լաձարո դելի Արմենի, Ժարդինի պուրակի եւ Լիդո կղզիների միջեւ, որտեղ տեղադրված են բիենալեի հիմնական տաղավարները:

Տաղավարի համադրողը արվեստաբանական եւ համադրողական մեծ փորձառությամբ օժտված,  հայական ծագմամբ շվեյցարուհի Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանն է: Նկարիչները, ում նա ընտրել է ցուցադրության համար, հայերն են, ովքեր ապրում են Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում, Հունաստանում:

Նրանցից յուրաքանչյուրի ստեղծագործությունների մեջ արտացոլված են ոչ միայն Հայաստանի մշակույթն ու ավանդույթները, այլեւ այն երկրի, որը հարազատ է դարձել նրանց համար:

««Հայություն» (Armenity) բառը ինձ թվաց նոր ու հարմար՝ նկարագրելու հայ արվեստագետների ու մտավորականների անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը, սակայն, պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- ասել է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանը։
 Փոխանցում է BBC-ին:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Հաղթանակների ընկալումը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում հետաքննվում է հայկական հանցախմբի գործը’