‘Վենետիկում, հնարավոր է՝ արգելվեն անվավոր ճամպրուկները’

810

Վենետիկի իշխանությունները քննարկում են «աղմկոտ» անվավոր ճամպրուկներն արգելելու հնարավորությունը՝ տեղի բնակիչների բողոքների հիման վրա, ովքեր պնդում են, որ դրանք իրենց դղրդոցով խանգարում են մարդկանց քունը:

Քաղաքի իշխանություններն ուզում են, որ իրենց քաղաքի այցելուները հրաժարվեն այդ ճամպրուկներից կամ էլ գան ուղեբեռի «անաղմուկ» տարբերակներով, օրինակ՝ այնպիսի ճամպրուկներով, որոնց անիվների մեջ օդ կամ հեղուկ է լցված: Ենթադրվում է, որ այդ միջոցը կնպաստի նաև հին սալահատակի պահպանմանը:

Ամեն տարի Վենետիկ է այցելում մոտավորապես 27 միլիոն զբոսաշրջիկ: Հյուրանոցներից մեկի մենեջերը BBC-ին հայտնել է, որ արգելքը հազիվ թե ազդեցություն ունենա: Նրա խոսքով՝ եթե փողոցների ծածկույթն աղմկոտ է, ապա քաղաքային իշխանությունները պետք է մտածեն այն փոխելու մասին, այլ ոչ թե արգելեն ճամպրուկները:

Սակայն եթե օրենքն ուժի մեջ մտնի, ապա այն խախտողները ստիպված կլինեն 500 եվրոյի չափով տուգանք վճարել, հաղորդում է France-Presse գործակալությունը: 

Նախորդ հոդվածը‘Բալոտելին իր քննադատներին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ-ի տեսնյութը՝ ուղղաթիռի անձնակազմի տարհանման գործողության մասին’