‘Վենետիկում սկսվել է «ակվա ալտայի»՝ ջրի մակարդակի բարձրացման սեզոնը ‘

891

Ուժեղ քամին եւ անձրեւը վենետիկյան ավազանում ջրի մակարդակի բարձրացման են հանգեցրել, եւ որպես հետեւանք՝ Վենետիկում ջրհեղեղի, հայտնում է իտալական Corriere della Sera-ն. Քաղաքի կենտրոնը, այդ թվում՝ Սուրբ Մարկոսի հռչակավոր հրապարակը, ավելի քան մի մետրով ընկղմվել են ջրի տակ: Ակնկալվում է, որ գիշերվա ընթացքում ջրի մակարդակը կհասնի 1,4 մետրի: Քաղաքացիները զգուշացվել են «ակվա ալտայի» (բարձր ջրի) մոտենալու մասին: Վենետիկի քաղաքապետի հրամանով փողոցներում տախտակամածներ են տեղադրվել՝ քաղաքի բնակիչների եւ հյուրերի տեղաշարժի համար: ավանդաբար «ակվա ալտայի» սեզոնն համընկում է ձմռան վերջի կամ գարնան սկզբի հետ: Ջրի սեզոնային բարձրացման դեմ պայքարելու նպատակով այժմ իրականացվում են «Մովսես» շարժական պատնեշի կառուցման աշխատանքները: 5,4 միլիարդ եվրո արժողությամբ շինարարությունը կավարտվի 2014-ին:  

 

 

Նախորդ հոդվածը‘Երեւանցիները Halloween են տոնում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փոփոխական եղանակը կշարունակվի ‘