‘«Վեսթ Բրոմվիչի» առաջատարի սկանդալային արարքը զայրացրել է երկրպագուներին’

679

Անգլիական «Վեսթ Բրոմվիչ» թիմի պաշտպան Լիամ Ռիջվելի արարքը խորապես վիրավորել է այդ ակումբի երկրպագուներին:

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ «Բրոմվիչի» 28-ամյա առաջատարը պատկերված է իջեցրած անդրավարտիքով եւ 20 ֆունտանոց թղթադրամներով` զուգարանի թղթի փոխարեն:

Ֆուտբոլիստը արդեն հայտարարել է, որ այդ լուսանկարը թատերական բնույթ է կրել եւ ընդամենը սովորական կատակ է: Լուսանկարը նա արել է իր ընկերներից մեկի հետ գրազ գալուց հետո, հակառակ դեպքում երբեք թղթադրամները նման դեպքի համար չէր օգտագործի, նշել է Ռիջվելը:

Սակայն այդ բացատրությունները չեն բավարարել Արեւմտյան Միդլենդսի բնակիչներին, որտեղ տեղակայված է ակումբը: Ռիջվելի շաբաթական աշխատավարձը կազմում է 20 հազար ֆունտ եւ հավասար է այդ շրջանի բնակիչների տարեկան աշխատավարձին:

Նշենք, որ լուսանկարը The Sun-ի խմբագրություն է ուղարկել «Բրոմվիչի» զայրացած երկրպագուն, որը ցանկացել է անանուն մնալ:  

Ֆուտբոլիստը արդեն ներողություն է խնդրել իր արարքի համար: Իսկ այդ ընթացքում «Բրոմվիչի» վերջին խաղից հետո թիմակիցները հանդերձարանում ջարդել են նրա պահարանը եւ այն ծայրեծայր լցրել զուգարանի թղթով, որի նկարը տեղադրել են Թվիտերում:

Նախորդ հոդվածը‘Միթ Ռոմնին ընդգրկվել է «Marriott»-ի տնօրենների խորհրդում’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Կարապետյան. Ես իսկապես չեմ ուզում, որ որևէ հուշարձան հայտնվի որևէ թանգարանում, իսկ առավել ևս Պատմության թանգարանում (տեսանյութ)’