«Վեստ Հեմը» հաղթեց եւ բարձրացավ չորրորդ տեղ (տեսանյութ)

48

Անգլիայի առաջնության 18-րդ տուրից տեղափոխված խաղում Լոնդոնի «Վեստ Հեմն» ընդունեց հետնապահ «Նորվիչ Սիթիին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը։

21 խաղից հետո «Վեստ Հեմը» 37 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է 5-րդ տեղում գտնվող «Արսենալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Նորվիչ Սիթին» ունի 10 միավոր եւ վերջին տեղում է։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր 

«Վեստ Հեմ» — «Նորվիչ Սիթի»՝ 2։0 (տեսանյութ)

Ջարոդ Բոուեն, 42, 83

Նախորդ հոդվածը«Չելսին» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԽամես Ռոդրիգեսը փրկել է Կուլիբալիի կյանքը