‘Վերականգնվել է Հայաստան ռուսական գազի մատակարարումը’

1066

Օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին վերականգնվել է Վրաստանով Հայաստան ռուսական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին նշել էր, որ օգոստոսի 23-ին ժամանակավորապես կվերականգնվի 1200 միլիմետրանոց գազատարը, և Հայաստանը կստանա բնական գազ: Նա նաև հավելել էր, որ դրա կողքով կկառուցվի 700 միլիմետրանոց նոր և ավելի կապիտալ գազատար, բայց արդեն մեկ այլ ուղղությամբ: Աշխատանքները կտևեն մոտ 2 շաբաթ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Դարյալի կիրճում տեղի ունեցած սողանքի պատճառով վնասվել էր «Հյուսիս-Հարավ» գազատարը, որով Ռուսաստանից Վրաստանով բնական գազ էր մատակարարվում Հայաստանին, և որը կառուցվել է 1970 թվականին: Ի դեպ, բնական գազի տրանզիտից Վրաստանն ստանում է մատակարարվող գազի ծավալի 10%-ը: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն 5 տարում ավտոմեքենաներ գնելու համար ծախսել է 351 մլն դրամ’
Հաջորդ հոդվածը‘Իսպանական Լա լիգան նույնպես միանում է եվրոպական մյուս առաջատար առաջնություններին’