‘Վերահսկիչ պալատի հաշվետվութան երկու էջը վերաբերում է արտաքին հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան’

1145

Այսօր, սեպտեմբերի 11-ին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է  Ազգային ժողովին Վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան զեկույցը: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ, արձագանքելով ներկայացրած զեկույցին, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ասաց.

«Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ նշված չէ խախտումներ կատարած անձանց կամ դեպքերի մասին հստակ տեղեկատվություն: Մասնավորապես խախտումներ իրականացրածների շարքում նշվում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի և Ամասիայի կառույցների անունները, այն շրջանների, որոնք անշարժ գույքի առումով ամենաղքատ են համարվում: Տպավորություն այնն է, որ դիտավորյալ նշված են մասնավորապես այս շրջանները՝ նպատակ ունենալով մյուսները ավելի շահեկան դիրքում ցույց տալու համար»:

Նրա խոսքով, հաշվետվության մեջ նշված է միայն իրավապահ մարմիններին ուղարկված գործերի թվի քանակը, այննինչ կարևոր է տեղեկանալ նաև մեղադրական վճիռների քանակի մասին:

Հղում անելով մամուլի հրապակումների՝ Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքվել է.

«Պրն Իշխան Զաքարյան, ինչպե՞ս է ընթանում Նոր-Նորքի թաղամասում ձեր շքեղ առանձնատան կառուցման աշխատանքները, որը թափ է ստացել ձեր կողմից Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոն ստանձնելուց հետո»:

Հարցին ի պատասխան Զաքարյանը ասել է, որ շինարարությունը ընթանում է շուրջ 7 տարի, իսկ Վերահսկիչ պալատի պաշտոնում ինքը ընդամենը 4 տարի է:

«Իսկ ինչ վերաբերում է տեղեկատվության լիարժեքության, ապա մեր բոլոր ստուգումների արդյունքները տեղադրված են կայքէջում, կարող եք կարդալ և տեղեկանալ», — եզրափակեց է Իշխան Զաքարյանը:

Ի պատասխան Փաշինյանը ասել է.

 «Դուք անընդհատ հղում եք տալիս ինտերնետային կայքին, ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ դուք Ազգային Ժողովին ներկայացնում եք հաշվետվություն, որտեղ գրված չէ, որ դուք գալիս եք այստեղ հղում տալու ինտենետային կայքին։ Եվ շատ տարօրինակ է, որ ԱԺ–ին ներկայացված Ձեր հաշվետվութունը բաղկացած է ընդամենը տասներեք էջից, որից երկու էջը վերաբերում է Վերահսկիչ պալատի արտաքին հարաբերություններին»։

Վերահսկիչ պալատի հաշվետվությունը կարելի է ընթերցել այստեղ:

Նախորդ հոդվածը‘Ժիրինոսվսկին գտնում է, որ Սոբչակին փող պետք չէ’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ ‘