‘Վերամբարձ կռունկի սլաքն ընկել է շենքի տանիքին’

1244

Մարտի 20-ին, ժամը 11.36-ին ՀՀ ՏԿևԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն: Համաձայն նախարարության կայքի, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղերի խորհրդանշական թիմը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Ձայն բարբառոյ յանապատի’