‘Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Շանթի գործով» դատավճիռը’

920

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատավճիռը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական  դատարանը անփոփոխ թողեց Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, նրա որդին՝ բերման ենթարկելու պահին անչափահաս Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա ազատազրկման, դատավճիռը պայմանական չկիրառելու պայմանով:

Վարդան Վարդանյանը մեղավոր էր ճանաչվեցլ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել 5 տարի ազատազրկման:

Հայկ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Ավետիս Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել 5 տարվա ազտազրկման:

Ալեք Պողոսյանը մեղավոր էր ճանաչվեց ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել  4 տարի ազատազրկման:

Ալբերտ Մարգարյանը մեղավոր էր ճանաչվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել  6 տարի ազատազրկման:

Մկրտիչ Հովհաննիսյանը մեղավոր էր ճանաչվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել 4 տարի ազատազրկման:

Վահե Մկրտչյանը մեղավոր էր ճանաչվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել 7 տարի ազատազրկման:

Սեւակ Մնացականյանը մեղավոր էր ճանաչվել  ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ  դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Տիգրան Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ դատապարտվել 1 տարի ազատազրկման:

Լիպարիտ Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել 5 տարի ազատազրկման:

Արմեն Հովհաննիսյանը մեղավոր էր ճանաչվել ՔՕ 258-րդ հոդվածով դատապարտվել 2 տարի ազատազրկման։ 

Միսակ Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասով: Դատավորը նշանակել էր 50 հազար դրամի տուգանք։

Նախորդ հոդվածը‘Հրազդան քաղաքի բնակիչը մահացել է գազի թունավորումից’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Մեր ընդհանուր տունը որդ է ընկել’