‘Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Վարդան Ղուկասյանի փեսային սպանելու գործով վճիռը’

913

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 4-ին, անփոփոխ թողեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Հարություն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու մեջ եւ դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:

News.am-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը դատապարտյալն ընդունեց անվրդով, մինչդեռ նրա մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, բարկացավ  եւ  առանց վճիռը մինչեւ վերջ լսելու  դուրս եկավ նիստերի դահլիճից՝ ասելով. «Քանի որ դուք քար եք, պատ եք, քարերի համար էլ կարդացեք: Ճիշտ էին ասում, որ սա պատվեր է: Դուք վարժեցրած կապիկներ եք»:

27-ամյա Հարություն Սարգսյանը վճիռը լսելիս կարծես չզարմացավ, դահլիճից դուրս գալիս էլ դիմեց մորը. «Տո մի մտածի, այ մամ, Աստված իրանց դեմը բերելու ա»:

Հիշեցնենք, որ Գյումրիում սպանվել էր  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման այսօր նշում է իր 53-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել սահմանային շրջաններ այցելելուց’