‘Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը’

959

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց անփոփոխ թողնել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց ընտրված կալանքը՝ չբավարարելով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝   Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը: 

Հիշեցնենք, որ դերասանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ

Նախորդ հոդվածը‘Վայքում իրանական համարանիշներով ավտոբուս է հրդեհվել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային կառույցների ձևավորման աշխատանքները’