‘Վերաքննիչ դատարանը ատելություն քարոզող թերթի օգտին վճիռ կայացրեց — Epress.am’

1048

ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «16 քաղաքացիներն ընդդեմ «Իրավունք» թերթի» գործով Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ համարելով, որ թերթը քաղաքացիներին վիրավորանք չի հասցրել, տեղեկացնում է Epress.am կայքը:

Առաջին ատյանի դատարանը դեռևս հոկտեմբերինմերժել էր քաղաքացիների պահանջը՝ թերթին պարտավորեցնել իրենց վիրավորող հոդվածի հերքումը տպել և քաղաքացիներին փոխհատուցել 5 միլիոն դրամ վիրավորանք, զրպարտություն և ատելության խոսք տարածող հոդվածի համար: Փոխարենը, դատավոր Ռուբեն Ներսիսյանը վճռել էր, որ դատարան դիմած քաղաքացիները 150 հազար դրամ թերթին և ևս 150 հազար դրամ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին պետք է վճարեն որպես փաստաբանի ծառայությունների գումարի փոխհատուցում։

Հայցվորները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Նախորդ հոդվածը‘Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսն առաջին անգամ հանդես է գալիս Բրոդվեյում’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ. ԱՄՆ դեսպանի վրա հարձակումն «արժանի պատիժ է»’