‘Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրն աճուրդի հանելու որոշումը’

866

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է Մարզահամերգային համալիրի հայցը եւ կասեցրել ԴԱՀԿ-ի հայտարարած աճուրդի որոշումը։ Այս մասին Երկիր մեդիային հեռախոսով փոխանցեց ընկերության ներկայացուցիչը։ 

Աճուրդի հայտարարման առաջին իսկ օրից ընկերությունը հայտարարում էր դրա անօրինական լինելու մասին, սակայն այն չէր դադարեցվում։ Հայտարարվել էր եւ վաղը տեղի էր ունենալու երրորդ աճուրդը։ Ընդ որում, չկայացած յուրաքանչյուր աճուրդից հետո Համալիրի գինը նվազում էր 10%-ով։ Իսկ առաջին աճուրդում այն գնահատվել էր ավելի քան 19 մլրդ դրամ։ 

Նշենք նաեւ, որ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է հրամանագիր, որով Մուրադ Մուրադյանին ազատել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Վերջինիս եղբայրները հանդիսանում են Մարզահամերգային համալիրի հիմնական սեփականատերերը:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան սպառնում է պատերազմ հայտարարել ԱՄՆ-ին ՝ Կիմ Չեն Ինի մասին ֆիլմի պատճառով ‘
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն առաջարկում է կրճատել իր լիազորությունները’