‘Վերաքննիչ դատարանը կքննի «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբանի բողոքը’

666

Վերաքննիչ դատարանը մարտի 21-ին կքննի «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանը որոշում էր կայացրել Բուդաղյանների գործով բողոքի վարույթը կասեցնել՝ մինչև գործին առնչվող նյութերը տրամադրվեն դատարանին: iLur.am-ի հետ զրույցում փաստաբան Ալումյանը նշեց, որ այժմ Վերաքննիչ դատարանում վիճարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը:

Նախկինում փաստաբանը հայտնել էր, որ գոյություն ունեն լուրջ կասկածներ դատը միտումնավոր ձգձգելու վերաբերյալ, քանի որ ՀՀ քր. օրենսգրքի համաձայն՝ հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնելուց վեց ամիս անց այն կարող է բողոքարկվել միայն ՀՀ գլխավոր դատախազի կողմից: 

Հիշեցնենք, որ Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին  ազատելու որոշման դեմ և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:

 

Նախորդ հոդվածը‘Ահազանգ. «Հարավ-կովկասյան երկաթուղիներում» ստիպում են «կամավոր հիմունքներով» կուտակային ֆոնդեր ընտրել’
Հաջորդ հոդվածը‘Օդերևութաբանը կանխատեսում է տաք և տեղումնառատ մարտ’