‘Վերաքննիչ դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի պաշտպանի բողոքը’

565

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բողոքը։ Հիշեցնենք, որ փաստաբանը բողոքարկում էր Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

News.am-ի հետ զրույցում փաստաբանը նշել է, որ մերժման որոշումը դեռ չեն ստացել և պատճառաբանությունը չգիտեն: Իսկ Վճռաբեկ դատարան կդիմեն, թե ոչ, կտեղեկացնեն որոշումը ստանալուց հետո:

Նախորդ հոդվածը‘Փաստաբանների պալատը արձագանքել է ՄԻՊ զեկույցին’
Հաջորդ հոդվածը‘ԳԴՀ դեսպան. ԵՄ և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունները սրբագրման կարիք ունեն’