‘Վերաքննիչ դատարանի դատավորը հրաժարակա՞ն է ներկայացրել’

965

«Փաստինֆոն» տեղեկացնում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:

Դատական դեպարտամենտի լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ չի կարող հաստատել հրաժարականի լուրը, հետեւաբար՝ չի կարող ոչինչ ասել ենթադրյալ հրաժարականի պատճառների մասին:

Ըստ պարոն Բաբայանի, դատավորն իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին դիմումը ներկայացնում է Արդարադատության խորհուրդ, որը երկշաբաթյա ժամկետում համապատասխան որոշում է կայացնում: Որոշումը հաստատվում է Հանրապետության նախագահի կողմից:

Ըստ «Փաստինֆոյի», 50-ամյա Տիգրան Սահակյանը դատական համակարգում է աշխատում 1996 թվականից։ 1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Խորհրդային տարածքի Ժողդատարանի դատավոր։ 1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավոր։ 2000 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Տ.Սահակյանը գիտությունների թեկնածու է։

Նախորդ հոդվածը‘Ռուսական հատուկ ծառայությունները գաղտնալսում են Skype-ը’
Հաջորդ հոդվածը‘Ապրիլի 7-ին Anonymous-ը «կջնջի Իսրայելն ինտերնետից»’