‘«Վերդեր»(Բրեմեն)-«Բորուսիա»(Դորտմունդ). Խաղից առաջ’

747

Դեկտեմբերի 20, ժամը՝ 16:30

Մրցավար՝ Մանուել Գրեֆե

Բունդեսլիգայի պատմության մեջ ամենահաջողակ թիմերից մեկը հասել է այնտեղ, որ, ինչպես Գերմանիայում են ասում, կանցկացնի «նկուղային» հանդիպում:

Բրեմենցիները այս շաբաթվա կեսերին Գլադբախում ջախջախիչ պարտություն կրեցին և կրկին հայտնվեցին մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Թեև այս տխուր ելքին, այս թիմի ֆուտբոլիստները բավական լավ հանդիպում անցկացրին: «Վերդերը» շատ է զգում պաշտպանության առաջատար Պրյոդելի և գլխավոր ռմբարկու դի Սանտոյի պակասը: Այսպիսի խաղով թիմին դեռևս սպառնում է առաջնությունից դուրս մնալու վտանգը:

Դորտմունդի  «Բորուսիան» ընդամենը մեկ միավորով է առաջ Վիկտոր Սկրիպնիկի թիմից: Սակայն Յուրգեն Կլոպի թիմը դեկտեմբերին ավելի ուժեղ է թվում, քան աշնան էր: «Վոլֆսբուրգի» հետ խաղը դորտմունդցիները բավական հաջող անցկացրեցին, սակայն հիմարաբար բաց թողած երկուն գնդակը զրկեց նրանց հաղթանակից: Թեև այս հանգամանքին, երկրորդ տեղում ընթացող թիմի հետ խաղում գրանցած ոչ ոքի արդյունքը պետք է, որ վստահություն հաղորդի ֆուտբոլիստներին, և առաջին հերթին հարձակվող Չիրո Իմոբիլեին, ով անցած խաղափուլում անցկացրեց  իր լավագույն հանդիպումը՝ «Բորուսիա» տեղափոխվելուց ի վեր: 

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն այս տարի արդեն 5-րդ անգամ կմեկնի ՌԴ ‘