‘Վերին Լարսի սահմանային անցակետի ռուսաստանցի սահմանապահները հայ միգրանտներին խնդրել են «սպասել մինչև ապրիլի 26-ը»’

1563

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի սահմանային անցակետի ռուսաստանցի սահմանապահները Կազբեկի լեռներում կուտակված հայ միգրանտներին խնդրել են «սպասել մինչև ապրիլի 26-ը»:

2014 թվականի հունվարի 1-ից ՌԴ միգրացիոն կանոններում փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 90 օրից ոչ ավելի: Դա հանգեցրել է այն բանին, որՀայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ` աշխատանքային միգրանտներ, հիմնականում, Վարդենիսից, հայտնվել են նոր կանոնների պատանդի վիճակում և չեն կողանում հասնել Ռուսաստան: Ռուսաստանցի սահմանապահները, նոր կանոնների համաձայն, իրավուքն չունեն նրանց թույլ տալ անցնել` մինչև ապրիլի 26-ը:

Հավելենք, որ բոլոր այն անձինք, ովքեր չեն ցանկանում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ գալ Հայաստան և հետ գնալ, պետք է 1000 դոլար վճարեն Ռուսաստանում աշխատելու իրավունքի դիմաց: Համանման կանոններ են գործում նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների համար` բացառությամբ Մաքսային միության երկրների: 

Նախորդ հոդվածը‘ Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շուրջ 350 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիայի» նախկին աշխատակիցները բաց նամակ են հղել Ս.Սարգսյանին ‘