‘Վերմալենին թույլատրել են խաղադաշտ վերադառնալ’

884

‘

«Բարսելոնայի» բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը կիրակի բժիշկներից խաղադաշտ վերադառնալու թույլտվություն է ստացել,- տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը կատալոնացիներին կկարողանա օգնել մրցաշրջանի մնացած հատվածում:

Հիշեցնենք, որ Վերմալենը «Բարսելոնա» է տեղափոխվել նախորդ ամռանը «Արսենալից», սակայն մինչեւ այսօր ակումբի կազմում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով: 2014 թվականի վերջին Վերմալենը վիրահատության է ենթարկվել, որից հետո գրեթե կես տարի վերականգնողական կուրս է անցել:

‘

Նախորդ հոդվածը‘Ընտրություններ Ղազախստանում. Նազարբաևի հաղթանակի հարցում կասկած չկա’
Հաջորդ հոդվածը‘Ճակատամարտ Բելգրադում. երկրպագուները կռվել են խաղի ժամանակ’