‘
«Իմ պաշտպանյալը դեպքից մեկ ամիս անց դեռ տուժող չի ճանաչվել, տուժող չի ճանաչվել նաև Վալերիի հայրը` Սամվել Հովհաննիսյանը»: Այս մասին այսօր կայացած մամուի ասուլիսի ժամանակ հայտարարել է մայիսի 17-ին «Վերնիսաժում» տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Վերջինս ևս մի ուշագրավ մանրամասն հաղորդեց: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը առաջին հրազենային վիրավորումը ստացել է իր մեքենայի մեջ և միայն երկրորդը՝ մեքենայից դուրս գալուց հետո:
Նշենք, որ միջադեպի հետևանքով վիրավորվածներից ամենածանրը հենց Վալերի Հովհաննիսյանի վիճակն է: Շրջանառվող վարկածի համաձայն՝ նա կարող է սույն գործում ներգրավվել որպես մեղադրյալ:
‘