‘«Վերոնան» ձեռք է բերել Ռաֆայել Մարկեսին և Անտոնիո Լունային’

604

«Վերոնան» ամրապնդել է պաշտպանությունը երկու խաղացողներով:

«Վերոնա»-ի նորեկներ են դարձել «Աստոն Վիլա»-ի պաշտպան Անտոնիո Լունան և մեքսիկական «Լեոնի» պաշտպան Ռաֆայել Մարկեսը: Այս մասին տեղեկացմում է Gazzetta dello Sport-ը:.

Լունան «Վերոնա» է տեղափոխվել վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը հետգնման իրավունքով: Իսպանացի ֆուտբոլիստն արդեն ընտրել է մարզաշապիկ՝ 16 խաղային համարով: Այդպիսով,  նա իր հարգանքի տուրքն է մատուցում ընկերոջը՝ «Սևիլիայի» նախկին խաղացող Անտոնիո Պուերտային, ով մահացել է 2007 թվականի  օգոստոսի 28-ին և նույնպես կրել է 16 համարի մարրզաշապիկ:

Միևնույն ժամանակ, Ռաֆա Մարկեսի տեղափոխման պայմանները չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ այս գործաքում «Վերոնան» առաջ  է անցել «Լացիո»-ից: Վերջինս նույնպես ցանկանում էր պայմանագիր ստորագրել Մեքսիկայի հավաքականի ավագի հետ:  

Նախորդ հոդվածը‘Կառլ Բիլդտ. Լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան կոչ է անում թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում’