‘Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարը խախտել է 250 անգամ’

576

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ փետրվարի 3-ից 9-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալովհրադադարի պահպանման ռեժիմին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիպուկահարի կրակից հայ զինծառայող է մահացել’
Հաջորդ հոդվածը’24 մրցավարներ մեկնում են Անթալյա’