Վերջին շահի որդին Արևմուտքին կոչ է անում ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ

452

Շահզադե Ռեզա Փահլավին 1979 թ․ տապալված Իրանի վերջին շահ Մոհամեդ Ռեզա Փահլավիի ավագ որդին է։

Վտարանդիության մեջ ապրելով 17 տարեկանից՝ Շահզադե Ռեզա Փահլավին, երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների հետ միասին, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Միություն է ստեղծել։

Շրջագայելով Եվրոպայում՝ նա պատմել է, որ երեք առանցքային կոչ ունի՝ ուղղված Արևմուտքին․ օգնել իրանցիներին՝ պահպանելու մուտքը համացանց, ֆինանսական աջակցություն ցուցաբերել բողոքի ցույցերին և արգելել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեությունը։

«Ավելի մեծ ճնշում գործադրել ռեժիմի վրա, նաև պատժամիջոցներ սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ և այն հայտարարել ահաբեկչական կազմակերպություն, ինչը թույլ կտա սառեցնել նրանց ակտիվները, և դա, անտարակույս, մեծ ձեռքբերում կլինի։ Միևնույն ժամանակ՝ դա կնպաստի ԻՀՊԿ-ից զանգվածային փախուստին։ Պահապանների մեծ մասը ֆինանսական օգուտ չունի այդ կառույցին իրենց անդամակցությունից։ Նրանք աշխատավարձ են ստանում, երբեմն՝ այնքան քիչ, որ դրանով ապրել չի լինի։ Նրանք ստիպված են հավելյալ աշխատանք գտնել։ Եվ որքա՞ն ժամանակ նրանք կարող են լինել այդ վիճակում։ Հավանաբար՝ նրանցից շատերն արդեն հարց են տալիս, թե ինչքա՞ն կարող են մնալ այդ ռեժիմի կողքին և չմիանալ ժողովրդին»,- Euronews-ի հետ զրույցում ասել է Ռեզա Փահլավին։ Նա հավելել է, որ ռեժիմի տապալվելու դեպքում ինքը ոչ մի պաշտոնի չի հավակնում, սակայն կարևոր է համարում իր դերը քաղաքական կապիտալի տեսանկյունից՝ համերաշխության ոգի հաղորդել ընդհանուր գործին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀԴԲ․ Արտահոսքը լաբորատորիայից համավարակի ամենահավանական պատճառն է
Հաջորդ հոդվածըՀարցում․ Թուրքիայում Էրդողանն առջևում է նախընտրական մրցապայքարում