‘
Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վերջին 100 խաղում ամենաշատ միավորներ վաստակած մարզիչն է:
- Եվրոպայի թոփ-5 առաջնությունների վերջին 100 խաղում լավագույն արդյունքն ունի Անտոնիո Կոնտեն
- Կոնտեն հաղթել է վերջին 100 խաղից 79-ում՝ լինելով «Յուվենտուսի», իսկ հետո «Չելսիի» գլխավոր մարզիչը
- Երկրորդ և երրորդ տեղերում են Մաքս Ալեգրին ու Կառլո Անչելոտին
- Լավագույն եռյակում իտալացի մասնագետներն են
- Լավագույն հնգյակում չեն Արսեն Վենգերը, Ժոզե Մոուրինյոն ու Յուրգեն Կլոպը
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վերջին 100 խաղում վաստակել է 247 միավոր: Արդյունքում նրա գլխավորած «Յուվեն» վերջին երկու տարում հաղթել է Իտալիայի առաջնությունում, իսկ անցած մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճեց նրա գլխավորած «Չելսին»:
Երկրորդ տեղում Մաքս Ալեգրին է, որը նույնքան տիտղոս է նվաճել վերջին երեք մրցաշրջանում, բայց վերջին 100 խաղում 9 միավոր պակաս է վաստակել, քան Կոնտեն:
Ալեգրիին հաջորդում են Կառլո Անչելոտին, Պեպ Գվարդիոլան ու Դիեգո Սիմեոնեն: Ինչ վերաբերում է Արսեն Վենգերին, ապա ֆրանսիացին դուրս է մնացել լավագույն հնգյակից: Նա վերջին 100 խաղում վաստակել է 197 միավոր՝ տանելով 59 հաղթանակ և խաղալով 20 ոչ-ոքի:
Վերջին 100 խաղում 197 միավոր է վաստակել նաև «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պուչետինոն, սակայն երկու հաղթանակ քիչ է տարել, քան Վենգերը:
Վերջին 100 խաղի ընթացքում Մոուրինյոն հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայում, հեռացել է թիմից, իսկ հետո գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մոուրինյոն վերջին 100 խաղում հաղթել է 53 անգամ, 29 խաղ ավարտել է ոչ-ոքի և ակտիվում ունի 188 միավոր, մինչդեռ Յուրգեն Կլոպը վաստակել է 171 միավոր:
Գվարդիոլան վերջին 100 խաղում վաստակել է 231 միավոր, տարել է 72 հաղթանակ, խաղացել է 15 ոչ-ոքի: Ճիշտ է, իսպանացի մասնագետը հաղթանակների առյուծի բաժինը տարել է Գերմանիայում:
|
ԹՈՓ 5 ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ 100 ԽԱՂԻՑ ՀԵՏՈ |
||||
|
|
Հաղթանակ |
Ոչ—ոքի |
Պարտություն |
Միավոր |
|
Անտոնիո Կոնտե |
79 |
10 |
11 |
247 |
|
Մասիմիլիանո Ալեգրի |
75 |
13 |
12 |
238 |
|
Կառլո Անչելոտի |
74 |
14 |
12 |
236 |
|
Պեպ Գվարդիոլա |
72 |
15 |
13 |
231 |
|
Դիեգո Սիմեոնե |
64 |
22 |
14 |
214 |
|
Արսեն Վենգեր |
59 |
20 |
21 |
197 |
|
Մաուրիսիո Պուչետինո |
57 |
26 |
17 |
197 |
|
Ժոզե Մոուրինյո |
53 |
29 |
18 |
188 |
|
Յուրգեն Կլոպ |
48 |
27 |
25 |
171 |
‘