‘Վերջին 11 ամսում երկրից մեկնել և չի վերադարձել 71 374’

857

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում երկիրը լքել է 71 374 մարդ, այդ մասին iLur.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության մամլո կենտրոնից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝ 819 164 և 857 804 է, սալդոն կազմում է -38 640 , երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 38 640 և 39 360, սալդոն՝ -720, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 1 124 093 և 1 156 107, սալդոն՝ -32 014:

Այսպիսով, հանրապետությունից մեկնել և հանրապետություն ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 1 981 897 և 2 053 271 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ 11 ամսում երկիրը լքել է  97 095 մարդ:

Նախորդ հոդվածը‘Կանադայի ոստիկանությունը հանցագործներին բացիկներ է ուղարկել’
Հաջորդ հոդվածը‘«Սիրիայի բարեկամների խումբը» Սիրիայի ընդդիմադիր դաշինքը ճանաչել է որպես Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ’