‘
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում երկրից մեկնել և չի վերադարձել 22 122 մարդ, այս մասին iLur.am-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պաշտոնական կայքէջից
Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝ 99 323 և 118 576 է, սալդոն կազմում է -19 253, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 2 605 և 2 759, սալդոն՝ -154, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 148 868 և 151 583 , սալդոն՝ -2715:
Այսպիսով, Հայաստանից մեկնել և Հայաստան ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 250796 և 272918 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ տարվա առաջին 2 ամսում երկրից մեկնել և չի վերադարձել 22122 մարդ:
‘